211652_close_icon
views-count3514 դիտում article-date 17:22 07-11-2014

19-ամյա զինծառայողը զորամասի զուգարանում ծեծել է ծառայակցին

19-ամյա Սամվել Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, զորամասի զուգարանում ծագած վիճաբանության ժամանակ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի պահանջները՝ բռնի գործողություն է կատարել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սիրեկան Զաքարյանի նկատմամբ` բռունցքով հարվածել է վերջինիս ձախ աջքի շրջանին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր