211652_close_icon
views-count3270 դիտում article-date 14:15 04-04-2015

Ծխախոտի պատճառով 20-ամյա զինծառայողը ծեծել է ծառայակցին եւ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել պետերի նկատմամբ

20-ամյա Մուշեղ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով պարտադիր զինվորական ծառայության մեջ N զորամասում, ծխախոտ չտալու համար բռունցքով հարվածել է Հ. Փեփոյանին և անհարգալից վերաբերմունք ցուցաբերել իր նկատմամբ պետ հանդիսացող Դ. Եղիկյանի, Գ. Փիլոյանի և Ա. Ավետյանի նկատմամբ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 356 հոդվածի 1-ին մասով, 358 հոդվածի 2-րդ մասով եւ 359 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր