211652_close_icon
views-count3097 դիտում article-date 15:28 27-02-2015

23-ամյա զինծառայողը հիվանդասենյակում ծեծել է ծառայակցին

23-ամյա Գագիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ի «Ուրոլոգիական» բաժանմունքի 21-րդ հիվանդասենյակում, ստորադասության /ենթակայության/ հարաբերությունների բացակայության դեպքում, վիճաբանել է ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Մելիքյանի հետ: Խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված` զինվորական ընկերասիրությունը բարձր պահելու, նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը հարգելու, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ կոպտություն և ծաղրուծանակ թույլ չտալու, անարժան քայլերից նրանց հեռու պահելու, զինծառայողների նկատմամբ հարգանք տածելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, բռնի գործողությունների կատարմամբ աջ ձեռքով մեկ անգամ հարվածել է Արման Մելիքյանի դեմքին` պատճառելով վնաս ձախ աչքի ստորին կոպի շրջանին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր