638 դիտում
20:33 07-11-2014
Կայացել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստը
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը
Հովհաննես Սահակյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ
կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ
օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ
արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ օրենքի նախագծի
նպատակն է ապահովել էլ ավելի արդյունավետ կառավարման համակարգ: Մասնավորապես,
առաջարկվում է ՀՀ կառավարության կառուցվածքից հանել Հայաստանի Հանրապետության
արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ միացնել Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման նախարարությանը: Կստեղծվի նոր՝ Հայաստանի
Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների
նախարարություն:
Նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ աշնանային
նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Օրակարգի երկրորդ` «Իրավական ակտերի մասին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու
մասին» օրենսդրական նախաձեռնության հեղինակ Էդմոն Մարուքյանը նշել է, որ այն
միտված է համապատասխանեցնելու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը: Նախագծով
նախատեսվում է իրացնել Սահմանադրության այն դրույթը, որով հռչակվում է, որ
անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ
մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այլ
ակտերով: Նա նշել է, որ իրենք ընդունել են կառավարության առաջարկը եւ
Սահմանադրության համապատասխան դրույթով ձեւակերպել «Իրավական ակտերի մասին» ՀՀ
oրենքի 78-րդ հոդվածը:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի
նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ աշնանային
նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1012 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
670 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
490 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը