1069 դիտում
10:23 08-11-2014
Գալուստ Սահակյանը հերքում է ԱՊՀ բաժնի փակման մասին լուրերը. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ իր տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովի գիտությամբ լուծարվել է խորհրդարանի ԱՊՀ բաժինը: Արդեն տևական ժամանակ է, ինչ ԱԺ-ն նման բաժին չունի, մյուս կողմից էլ ընթացքի մեջ է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը:
Թերթը երեկ փորձել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից պարզել, թե ինչու է որոշվել լուծարել խորհրդարանի ԱՊՀ բաժինը, սակայն պարզվել է, որ ԱԺ նախագահն այդ փոփոխության մասին որևէ տեղեկություն չուներ. «Ո՞ր բաժինը, Ազգային ժողովում ի՞նչ ԱՊՀ բաժին... Չեմ կարծում, որ ինչ-որ բաժին է փակվում, եթե բաժին փակվեր, անպայման իմ մակագրությունը կլիներ»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2595 դիտում
10:21 31-05-2017
Կովալենկո Շահգալդյանի փեսան հերքում է հարկերը թաքցնելու մասին լուրերը. «Ժողովուրդ»
4011 դիտում
12:38 06-05-2020
Անկեղծ ասեմ՝ չգիտեմ որտեղից են այդ լուրերը․ Տիգրան Ավինյանը հերքեց իր հրաժարականի մասին լուրերը
Այս բաժնից
688 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
925 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2233 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ