211652_close_icon
views-count2673 դիտում article-date 10:21 31-05-2017

Կովալենկո Շահգալդյանի փեսան հերքում է հարկերը թաքցնելու մասին լուրերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսայի՝ ՊԵԿ արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հրանտ Կարապետյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊԵԿ ղեկավարի փոփոխությունից հետո Հրանտ Կարապետյանից պահանջել են 2 ցուցակ՝ նրա բիզնեսների մասին և բոլոր այն բիզնեսմենների ցուցակները, որոնց հովանավորել և օգնել է ՊԵԿ Մաշտոցի հարկային բաժնի պետ եղած ժամանակ: Եվ ահա երկու ցուցակների ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կարապետյանը բավական շատ հարկեր չի վճարել բյուջե, և ըստ լուրերի՝ նրա առաջ խնդիր է դրվել՝ երկու փուլով պետբյուջե վճարել այդ հարկերը, որ կազմել են շուրջ 1.3 մլն դոլար, այլապես նրան խոստացել են բանտարկել: Կարապետյանն էլ, բնականաբար, որոշել է հանուն ազատության մաս-մաս վճարել ժամանակին չվճարված հարկերը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը» դիմեց Հրանտ Կարապետյանին, սակայն նա հերքեց՝ ասելով. «Անլուրջ բան է»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր