2078 դիտում
13:45 08-11-2014
Վարչապետն ընդունել է Եղնիկ և Շղարշիկ համայնքների բնակիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արագածոտնի մարզի Եղնիկ և Շղարշիկ համայնքների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը:
Համայնքների բնակիչները վարչապետին են ներկայացրել իրենց գյուղերի ջրամատակարարման հետ կապված խնդիրները և առաջարկել ստեղծել հանձնաժողով՝ առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով:
Ամփոփելով գյուղացիների առաջարկությունները՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ձևավորել համապատասխան հանձնաժողով, որը կուսումնասիրի նշված համայնքներում խմելու ջրի պահանջարկը, և արդյունքների մասին զեկուցել իրեն:
Ինչպես ավելի վաղ Արագածոտնի մարզից [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/06/32678/]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], Եղնիկ գյուղի 400-ից ավելի բնակիչներ ի նշան բողոքի փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի հատվածը: Գյուղացիները հրաժարվում էին ճանապարհը բացել՝ արդարացիորեն բարձրաձայնելով, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հայտնի հեքիաթի 7 գլխանի հրեշի նման ողջ գյուղը ջրադուլ է արել, այն դեպքում, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղին տրամադրել է խողովակներ և մի քանի այլ հարցերով սատար կանգնել գյուղացիներին, սակայն մարզպետը ողջ գյուղի անդորրը խառնել է:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1325 դիտում
18:32 16-01-2015
Արագածոտնի մարզի Եղնիկ և Թաթուլ համայնքների երեխաները նվերներ են ստացել
2567 դիտում
18:15 12-03-2016
Վարչապետն ընդունել է համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին
2541 դիտում
18:33 31-12-2014
Ոսկե հարսանիք՝ Շղարշիկ համայնքում
Այս բաժնից
1012 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
670 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
490 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը