9890 դիտում
14:30 08-11-2014
Խնձորեսկ գյուղում կինը ամուսնու հետ վիճելուց հետո փախել է տնից՝ պահանջելով, որ իրեն չփնտրեն. 1 շաբաթ է, չեն կարողանում նրան գտնել
Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ, 41-ամյա Սոնյա Ավետիսյանն ամուսնու հետ վիճելուց հետո փախել է տնից եւ պահանջել, որ իրեն չփնտրեն, ինչից հետո իրավապահները, համագյուղացիները եւ հարազատները արդեն 1 շաբաթ է, նրան են փնտրում, բայց դեռ ապարդյուն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը:
Նա նշեց, որ ամուսինը պատմել է, որ նախկինում էլ նրանց միջեւ ընդհարումներ եղել են, բայց կորած կնոջ ամուսինը հավատացրել է, որ կնոջը բռնության չի ենթարկել:
«Կասկածներ կային, որ նա իր հայրական տուն փախած կլինի, բայց նրա եղբայրն էլ իմացավ, եկավ եւ հավատացրեց, որ իրենց մոտ չի գնացել: Երկու տարի է, ինչ ամուսնացել են, բայց դեռ երեխա չունեն: Սոնյան մի քիչ տարօրինակություններ ունի, բայց աշխատող կին է: Կասկածներ կան, որ նաեւ գնացել է ինչ-որ ֆերմերի մոտ աշխատելու: Ամեն դեպքում, որոնումները շարունակվում են»,- ավելացրեց գյուղապետը:
Գյուղապետը նաեւ կարծիք հայտնեց, որ չեն կարծում, թե Սոնյան իրեն վնասած կլինի:
Նմանատիպ նյութեր
4639 դիտում
13:41 18-11-2014
Ամուսնու հետ վիճելուց հետո տնից փախած կնոջը գտել են Ղարաբաղում
1216 դիտում
22:33 24-05-2023
Սյունիքի մարզպետն այցելել է Քարահունջ և Հարթաշեն բնակավայրեր,վաղը կլինի Ներքին Խնձորեսկ և Խնձորեսկ գյուղերում
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին