211652_close_icon
views-count4573 դիտում article-date 13:41 18-11-2014

Ամուսնու հետ վիճելուց հետո տնից փախած կնոջը գտել են Ղարաբաղում

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ, 41-ամյա Սոնյա Ավետիսյանին, ով ամուսնու հետ վիճելուց հետո փախել էր տնից եւ պահանջել, որ իրեն չփնտրեն, սակայ իրավապահները, համագյուղացիները եւ հարազատները 2 շաբաթից ավելի փնտրում էին, գտել են Լեռնային Ղարաբաղում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանը եւ ավելացրեց, որ իրեն իրավապահներն են գիշերը զանգահարել եւ ասել, որ գտել են: «Բարեբապտաբար, ողջ և առողջ է, բայց թե կոնկրետ ուր է եղել, ինչի է անհետացել, պարզ չէ: Հիմա ամուսնու հետ ոստիկանությունում է, որ հասկանան, թե որն է եղել տնից նրա փախչելու պատճառը եւ ուր է եղել: Ավելի ուշ դա հայտնի կդառնա»,- ավելացրեց գյուղապետը: Մինչեւ այդ Սերյոժա Հայրապետյանը ասել էր, որ Սոնյայի ամուսինը պատմել է, որ նախկինում էլ նրանց միջեւ ընդհարումներ եղել են, բայց հավատացրել է, որ կնոջը բռնության չի ենթարկել: «Կասկածներ կային, որ նա իր հայրական տուն փախած կլինի, բայց նրա եղբայրն էլ իմացավ, եկավ եւ հավատացրեց, որ իրենց մոտ չի գնացել: Երկու տարի է, ինչ ամուսնացել են, բայց դեռ երեխա չունեն: Սոնյան մի քիչ տարօրինակություններ ունի, բայց աշխատող կին է: Կասկածներ կան, որ նաեւ գնացել է ինչ-որ ֆերմերի մոտ աշխատելու: Ամեն դեպքում, որոնումները շարունակվում են»,- ավելացրել էր գյուղապետը: Գյուղապետը նաեւ կարծիք էր հայտնել, որ չեն կարծում, թե Սոնյան իրեն վնասած կլինի:

Նմանատիպ նյութեր