211652_close_icon
views-count1602 դիտում article-date 15:30 08-11-2014

Հոլիվուդյան դերասան Ռոբին Ուիլյամսը թմրանյութի ազդեցության տակ չի ինքնասպան եղել

Նոյեմբերի 7-ին հրապարակվել է հոլիվուդյան հայտնի օսկարակիր դերասան Ռոբին Ուիլյամսի մահվան պաշտոնական եզրակացությունը: Ավելի վաղ վարկածներ էին շրջանառվում այն մասին, թե դերասանը ինքնասպանություն է գործել թմրամիջոցի և ալկոհոլի ազդեցության տակ, քանի որ ժամանակին կախվածություն է ունեցել դրանցից, սակայն հետաքննությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկությունը: Ուիլյամսի մահվան պատճառը եղել է ինքնակախաղանի հետևանքով առաջացած շնչահեղձությունը: Հիշեցնենք, որ վերջին անգամ նրա կինը՝ Սյուզան Շնայդերը, ամուսնուն տեսել էր 1 օր առաջ, դերասանը խորը դեպրեսիայի մեջ է գտնվել, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 11-ին, նրան հայտնաբերել էին կախված:

Նմանատիպ նյութեր