34938 դիտում
10:12 10-11-2014
Արտակարգ դեպք «Նաիրի» բժշկական կենտրոնում. տղամարդը կնոջ ներկայությամբ իրեն ցած է նետել 3-րդ հարկի պատուհանից
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] -ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի հիվանդներից մեկը ինքնասպանություն կատարելու նպատակով ցած է նետվել պատուհանից, ում վիճակը ծայրահեղ ծանր վիճակում է:
Այս պահին բժշկական կենտրոն է ժամանում ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի քննիչները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի բնակիչ, 52-ամյա Արմեն Կարապետյանն է, ով հիվանդանոցի 3-րդ հարկի պատուհանից ցած է նետվել կնոջ ներկայությամբ: