211652_close_icon
views-count1092 դիտում article-date 11:35 10-11-2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ «Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: ՏԻՄ-երը առանցքային դեր են խաղում մեր երկրի մարզերի, տարածաշրջանների ու համայնքների զարգացման գործում: Անցած տարիների ընթացքում համակարգը կարողացել է հաջողությամբ կայանալ եւ բավականին հիմնավոր կերտել իր պատմությունը: Տեղական ինքնակառավարումն առաջին քարն է կառավարման բարդ համակարգի հիմքում: Թե հասարակությունը, թե իշխանությունը շահագրգռված են, որ այդ հիմքը լինի հուսալի, որպեսզի ամուր լինի նաեւ դրա վրա վստահորեն կառուցվող տունը՝ Հայաստանի Հանրապետությունը: Այն, որ պետությունն ուժեղ է իր համայնքներով, իրականությունից կտրված գաղափար չէ, այլ փորձված ճշմարտություն: Եւ գերտերությունների, եւ փոքր երկրների կայունությունը հիմնվում է նաեւ համայնքների զարգացվածության ու կազմակերպվածության վրա, որովհետեւ տեղական ինքնակառավարումը, որպես պետության կարեւորագույն ինստիտուտներից մեկը, քաղաքացիների իրավունքների իրացման, կարեւորագույն հարցերին նրանց մասնակցության, նրանց մեջ ինքնակազմակերպում եւ նախաձեռնողականություն զարգացնելու իրական հնարավորություն է: Համոզված եմ, որ քաղաքացիական հասարակության կայացման եւ ժողովրդավարության ամրապնդման համապատկերում տեղական ինքնակառավարման դերն ու նշանակությունը մեր պետության կյանքում տարեցտարի ավելի են մեծանալու: Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի աշխատակիցներ, եւս մեկ անգամ շնորհավորելով Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, լավատեսություն, բարեկեցություն եւ հաջողություններ ու նոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն մեր երկրի համայնքների եւ Հայաստանի Հանրապետության»:

Նմանատիպ նյութեր