211652_close_icon
views-count1909 դիտում article-date 16:03 10-11-2014

Գիտնականները վիրուս են հայտնաբերել, որը «պատասխանատու» է մարդու հիմարության համար

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են վիրուս, որն ազդում է առողջ մարդու ճանաչողական և գիտակցական հմտությունների վրա: Այս մասին գրում է բրիտանական The Independent թերթը: Նեբրասկայի համալսարանի Ջոն Հոփքինսի անվան բժշկական դպրոցի գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ այդ վիրուսը ավելի վաղ առողջ մարդկանց օրգանիզմում չի նկատվել: Վիրուսը հայտնաբերվել է պատահաբար, երբ ուսումնասիրվում էին մարդու կոկորդի միկրոբները: Գիտնականները պարզել են, որ վիրուսի ԴՆԹ-ն համընկնում է կոկորդը վարակող վիրուսի ԴՆԹ-ի հետ: Հետազոտվող 90 մադրկանցից 40-ն այդ վիրուսի վարակակիր են և թեստը հանձնել են շատ դանդաղ և անուշադիր:

Նմանատիպ նյութեր