211652_close_icon
views-count1942 դիտում article-date 14:51 12-11-2014

Օրհան Զեյնալովին կարող են ազատ արձակել

Ռուսաստանի Գերագույն դատարանը նոյեմբերի 27-ին վերաքննելու է դատավճռի վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովի բողոք-դիմումը, ով ազատազրկման է դատապարտվել Մոսկվայի Բիրյուլևո շրջանում Իգոր Շչերբակովին սպանելու համար: Ադրբեջանական ANS գործակալությանը տված հարցազրույցում Զեյնալովի փաստաբան Վիկտոր Աննուշկինը հայտարարել է, որ վստահ է իր պաշտպանյալի «անմեղության» մեջ: «Մենք վստահ ենք, որ Զեյնալովը մարդասպան չէ և նոյեմբերի 27-ին դատարանից կպահանջենք, որպեսզի նրան ազատ արձակեն»,-ասել է Անուշկինը և հավելել, թե ինքը բազմիցս է հետաքննությանն ասել, թե Շչերբակովին սպանել է այլ մարդ: Հիշեցնենք, որ սպանությւունը տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 10-ին: Մոսկվայի դատարանը մեղավոր էր ճանաչել Զեյնալովին և դատապարտել 17 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում: Դատարանի վճռով ադրբեջանցին պետք մեծ գումարային փոխհատուցում տա սպանվածի հորը:

Նմանատիպ նյութեր