3636 դիտում
19:37 12-11-2014
Գագիկ Բեգլարյանը՝ Շիրակի մարզի ողբերգական վթարի մասին
«Եթե մի խմած վարորդ մի տեղ վթարի է ենթարկվում, ինչ-որ մի նախարարությո՞ւն է մեղավոր»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ արձագանքելով Շիրակի մարզի ողբերգական վթարին:
Նա ասաց, որ այդ ողբերգական ավտովթարի մեջ տրանսպորտի եւ կապի նախարարությունը որեւէ մեղք չունի: «Այդ ճանապարհը վտանգավոր չէ, ապացույցն այն է, որ վերջին երկու տարիներին ճանապարհի այդ հատվածում վթար չէր եղել: Տարածքում բոլոր նշանները տեղադրված են եւ, ընդհանրապես, ասֆալտն ու նշանները երբեք չեն կարող վթարի համար խթան առաջացնել: Ինչո՞ւ եք դուք վերցնում, որ որեւիցե մի նախարարություն մեղավոր է»,-ասաց Գագիկ Բեգլարյանը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/10/33062/]ավելի վաղ[/url] հայտնել էինք, նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել էին մարդատար ГАЗель-ն ու բեռնատարը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ էր առաջացել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1024 դիտում
23:10 30-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
1171 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
754 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով