211652_close_icon
views-count1941 դիտում article-date 23:33 12-11-2014

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Պորտուգալիայում

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը Պորտուգալիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Թիմը` Բեռնար Շալանդի գլխավորությամբ, մարզվեց Կուարտեյրա քաղաքի մարզադաշտում: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Դավիթ Մանոյանի, մասնակցեցին մարզմանը, որը կրում էր թեթև վերականգնողական բնույթ: Նոյեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը «Ալգարվե» մարզադաշտում: Մարզումից առաջ՝ ժամը 16:30-ին, «Ալգարվե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:

Նմանատիպ նյութեր