1238 դիտում
11:20 13-11-2014
Վաշինգթոնը ներկայացրել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու պայմանները
ԱՄՆ-ն պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառումը, եթե իրավիճակը Ուկրաինայի հարավ-արեւելքում կարգավորվի. այս մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:
Նա մասնավորապես ասել է. «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն, եթե արյունահեղությունը Ուկրաինայում դադարեցվի»:
Իր հերթին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադարարի ռեժիմն, այնուամենայնիվ, խախտվում է: Նա ընդգծել է, որ պաշտոնական Կիեւի հայտարարությունները, թե Ուկրաինայում ռուսական զորքեր են տեղակայված, չեն համապատասխանում իրականությանը:
Նմանատիպ նյութեր
2673 դիտում
22:40 09-07-2019
Վրաստանի ԱԳ նախարարը ողջունել է պատժամիջոցներ չկիրառելու մասին Պուտինի հայտարարությունը
3617 դիտում
10:35 31-07-2018
Վաշինգթոնը չեղյալ չի հայտարարի Մոսկվայի դեմ պատժամիջոցները․ Associated Press
Այս բաժնից
946 դիտում
22:38 15-01-2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է տվել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ու գերիների փոխանակմանը
1237 դիտում
22:24 15-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կարսում
961 դիտում
22:01 15-01-2025
Իրանի նախագահը պետական այցով ժամանել է Տաջիկստան