5397 դիտում
01:34 14-11-2014
ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԵԿՄ ՆԵՐԿԱՅԱՑՈւՑՉՈւԹՅՈւՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈւՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՆՁԱՐՁԱԿ ՊԱՀՎԱԾՔԸ
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվեց ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
Արձանագրված միջադեպը աննախադեպ էր հակամարտ զորքերի շփման գծում 1994 թվականի մայիսին հաստատված հրադադարից հետո, ինչը խոսուն վկայություն է հակառակորդի ապակառուցողական քաղաքականության մասին:
Ընդամենը մի քանի տասնյակ տարվա պատմություն ունեցող Ադրբեջան կոչվող պետության նման պահվածքը բացահայտ արհամարական վերաբերմունք է նաև ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների ղեկավարների և, առհասարակ, միջազգային հանրության բազմաթիվ կոչերի նկատմաբ` հակամարտության գոտում զերծ մնալ ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման վերաբերյալ:
ԱՄՆ-ում ՀՀ ԵԿՄ ներկայացուցչությունը միանում է ՀՀ ԵԿՄ նախագահ` Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կոչին և դատապարտում Ադրբեջանի նման սանձարձակ և լկտի պահվածքը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և կոչ է անում միջազգային հանրությանը զերծ մնալ երկակի ստանդարտներ կիրառելուց` կողմերին ուղղված կոչերի փոխարեն հանդես գալու հասցեական հայտարարություններով, տվյալ դեպքում, դատապարտելով Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության` տարածաշրջանում իրավիճակը սրող ապակառուցողական պահվածքին:
Հիշեցում հակառակորդին, որ աշխարհով մեկ սփռված հայությունը միավորված է, ԵՐԿՐԱՊԱՀ է, Երկիրը պահող ԱԶԳ է:
Նմանատիպ նյութեր
871 դիտում
19:29 16-08-2023
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դատապարտում է ԵՄ առաքելության կողմից ցուցաբերված անմիտ պահվածքը
1612 դիտում
23:29 17-04-2024
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Այս բաժնից
1204 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
808 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ