211652_close_icon
views-count6262 դիտում article-date 11:45 14-11-2014

Երևանում բախվել են Opel-ն ու Toyota-ն. վիրավորների մեջ է նաև ոստիկանության կապիտանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 09:40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ թիվ 152 էլեկտրասյան դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 25-ամյա Մամիկոն Սարգսյանի վարած Opel մակնիշի 34 ZA 485 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 41-ամյա Անդրանիկ Էվինյանի վարած Toyota մակնիշի 14 VV 444 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդ Ա. Էվինյանն աշխատում է ՀՀ Ճանապարհային ոստիկանության Արտաշատի հաշվառման քննական բաժնում՝ որպես ավագ տեսուչ: Կոչումով ոստիկանության կապիտան է: Քննիչ Պետրոսյանի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ըստ ֆոտոլրագրողի՝ քննիչի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի հատուկ քննչական ծառայություն: Նախնական տվյալներով TOYOTA CAMRY մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 4.000.000 ՀՀ դրամ, իսկ OPEL մակնիշի մեքենայինը՝ 1.000.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, TOYOTA CAMRY մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 140.000 ՀՀ դրամ, իսկ OPEL մակնիշի մեքենայինը՝ 41.000 ՀՀ դրամ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր