211652_close_icon
views-count6793 դիտում article-date 13:03 07-03-2014

Ոստիկանության կապիտանը Toyota-ով բախվել է բեռնասայլակին, բեռնասայլակն էլ վրաերթի է ենթարկել գյուղացուն

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 6-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Վարդան Վարդանյանը Աբովյան-Գեղաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր կողմից վարած Toyota Camry մակնիշի 91 ՕԼ 111 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված բեռնասայլակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բեռնասայլակն էլ դիպել է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 26-ամյա Արտյոմ Եսայանին, ով «ձախ ոտքի ծնկան հոդի շրջանի փափուկ հյուսվածքների» և «ձախ ձեռքի 5-րդ մատի հիմքի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդ Վ. Վարդանյանն աշխատում է ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ, կոչումով ոստիկանության կապիտան է, իսկ վթարի պատճառը եղել է այն, որ նշված ճանապարհին բացակայում է արտաքին լուսավորությունը, իսկ բեռնասայլակի վրա չեն եղել համապատասխան լուսավորման սարքեր:

Նմանատիպ նյութեր