Ջոկովիչը մրցաշրջանը կավարտի որպես աշխարհի թիվ մեկ ռակետ
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է ATP-ի ամփոփիչ մրցաշարի առաջին երեք հանդիպումներում և ընթացիկ տարվա արդյունքներով ATP վարկանիշային աղյուսակում ապահովել է առաջին տեղը:
Ջոկովիչը դարձել է 7-րդ թենիսիստը, ով մրցաշրջանը երրորդ անգամ է ավարտել առաջին տեղով:
Նախկինում նման հաջողության էին հասել՝ Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆաել Նադալը, Ջիմի Կոնորսը, Ջոյ Մակինրոյը, Իվան Լենդլը և Պիտ Սամպրասը: