211652_close_icon
views-count11877 դիտում article-date 14:09 15-11-2014

Ադրբեջանը խոցված հայկական ուղղաթիռին մոտենալու փորձերին շարունակում է կրակահերթով արձագանքել

Ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռին դեռ չի հաջողվում մոտենալ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ մոտենալու փորձերին էլ Ադրբեջանը կրակահերթով է արձագանքում: Հիշեցնենք, որ հայկական մարտական Մի-24 ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները: Ավելին մինչեւ հիմա ուղաթիռում գտնվող զինվորականներին չեն վերադարձնում: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ճշտել էր, որ ուղղաթիռի մեջ եղել են մայոր, 38-ամյա Սերգեյ Սահակյանը, ով Երևանի Նորք Նորքի Գյուրջյան փողոցի բնակիչ է, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, ով նույնպես Նոր-Նորքից է եւ Չարենցավանի բնակիչ, 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանը, իսկ նրանց հարազատներից եւ ծանոթներից տեղեկացել էինք, որ Սարգիսը եւ Ազատն ամուսնացած չեն: Սարգիսի ընտանիքում կա 5 երեխա, իսկ Ազատի ըտանիքում՝ 2: Ազատն ընտանիքի միակ տղան է: Ուղղաթիռում գտնված զինծառայողների հարազատները, թեեւ, շատ ծանր վիճակում են, բայց նրանցից իրենց զավակներին սպասում են ողջ տեսնել:

Նմանատիպ նյութեր