1661 դիտում
11:41 20-11-2014
Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում դադարեցնել կրակահերթը և խոցված հայկական ՄԻ-24-ին մոտենալու հնարավորություն տալ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեր Էնդրյուն մտահոգություն են հայտնել այն հանգամանքով, որ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈՒ ՄԻ-24 հարվածային ուղղաթիռի զոհված անձնակազմին Ադրբեջանի կողմից ուղղաթիռի ընկած վայրը կրակահերթի տակ պահելու պատճառով հնարավոր չէ դուրս բերել:
«Կոչ ենք անում կողմերին դադարեցնել աղետի վայրում կրակը և օժանդակել այդ տարածքի ականազերծմանը»,-ասված է հայտարարության մեջ, որում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում պահպանել Սոչիում, Նյու Փորթում և Փարիզում հրադադարի պահպանման մասին ձեռք բերված համաձայնությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Զոհվել է ուղղաթիռի անձնակազմի 3 անդամ:
Նմանատիպ նյութեր
11874 դիտում
14:09 15-11-2014
Ադրբեջանը խոցված հայկական ուղղաթիռին մոտենալու փորձերին շարունակում է կրակահերթով արձագանքել
5404 դիտում
17:32 13-10-2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»