211652_close_icon
views-count6786 դիտում article-date 14:21 15-11-2014

Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը՝ խոցված ուղղաթիռի մասին

Զինավարժությունների ժամանակ զինվորականները առանց հրամանի կրակելու իրավունք չունեն, իսկ ադրբեջանցիների վերջին արարքը վկայում է այն մասին, որ ուղղաթիռը խոցելու հրամանը տվել է ադրբեջանական ղեկավարությունը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը: «Պատահեց այն, ինչ պետք էր պատահեր, քանի որ Ադրբեջանը անընդհատ լարվածություն է ստեղծում: Կատարվածը ռազմական հանցագործություն է եւ անհրաժեշտ է հետաքննություն իրականացնել»,- ավելացրեց նա: Հիշեցնենք, որ հայկական մարտական Մի-24 ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները: Ավելին մինչեւ հիմա ուղաթիռում գտնվող զինվորականներին չեն վերադարձնում: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ճշտել էր, որ ուղղաթիռի մեջ եղել են մայոր, 38-ամյա Սերգեյ Սահակյանը, ով Երևանի Նորք Նորքի Գյուրջյան փողոցի բնակիչ է, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, ով նույնպես Նոր-Նորքից է եւ Չարենցավանի բնակիչ, 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանը, իսկ նրանց հարազատներից եւ ծանոթներից տեղեկացել էինք, որ Սարգիսը եւ Ազատն ամուսնացած չեն: Սարգիսի ընտանիքում կա 5 երեխա, իսկ Ազատի ըտանիքում՝ 2: Ազատն ընտանիքի միակ տղան է: Ուղղաթիռում գտնված զինծառայողների հարազատները, թեեւ, շատ ծանր վիճակում են, բայց նրանցից իրենց զավակներին սպասում են ողջ տեսնել:

Նմանատիպ նյութեր