7093 դիտում
12:39 24-03-2015
Արկադի Տեր Թադևոսյանը՝ Կոմանդոսը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին. ըստ նրա՝ լարվածությունը կմեծանա
Հայաստանի իշխանություններն ու բանակի հրամանատարությունը շատ լավ հասկանում են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հակառակորդը դիմելու է տարբեր սադրիչ գործողությունների։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին հրավիրված ասուլիսին ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից դիվերսիոն հարձակումները, լարվածությունը սահմանում կմեծանան, իսկ հայկական գյուղերի վրա ինտենսիվորեն կսկսեն կրակահերթեր արձակել։
Կոմանդոսը կարծիք հայտնեց, որ պատերազմ չի լինի, բայց խոշոր սադրանքներ կլինեն, իսկ եթե պատերազմ էլ վերսկսվի, Ադրբեջանը կվերանա՝ որպես պետություն: Ստեղծված իրավիճակում նրա խորհուրդը հետեւյալն է. «Դրա համար մենք պետք է օգնենք՝ կանգնեցնելու այդ պրովոկացիաները: Պետք է միասնական լինենք»: Ավելին՝ դիմելով զինվորներին՝ նշեց. «Հայ զինծառայողները թող վստահ լինեն, որ պատերազմի ազատամարտիկներն իրենց կողքին են»:
Անդրադարձավ նաեւ հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի՝ ադրբեջանական ԶԼմ-ների միջոցով տարածած հայտարարությանը եւ ավելացրեց, որ հայ զինծառայողը ասել է այն, ինչ իրեն հրահանգել են:
Նմանատիպ նյութեր
6786 դիտում
14:21 15-11-2014
Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը՝ խոցված ուղղաթիռի մասին
32993 դիտում
15:15 31-03-2021
Մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված