211652_close_icon
views-count57734 դիտում article-date 13:45 25-08-2018

Ոստիկանությունը շուտով վարորդական իրավունքի վկայականի համար կիրառելու է բալային համակարգ. Վալերիյ Օսիպյան. Tert.am

Ոստիկանությունը շուտով վարորդական իրավունքի վկայականի համար կիրառելու է բալային զսպող համակարգ: Այս մասին, այսօր ոստիկանապետին կից հասարակական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Վարչապետի հանձնարարականով մենք դիտարկել ենք հարևան երկրների փորձը, որպեսզի կարողանանք այն կիրառել նաև մեզ մոտ: Այդ երկրներում բալային համակարգը կիրառելով՝ մահվան դեպքերը կտրուկ նվազել են: Վարորդը պետք է գիտակցի, որ բալերը կորցնելու դեպքում կարող է կորցնել վարորդական իրավունքը: Մենք ուսումնասիրել ենք նաև ոչ սթափ վիճակում ղեկին հայտնվելու նախագծի մեջ անգամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- նշեց ոստիկանապետը: Վալերիյ Օսիպյանը նաև անդրադարձել է ավագանու առաջիկա ընտրություններին և բացառել է ընտրակաշառքի հնարավորությունը. «Ոստիկանությունը տիրապետում է ընտրակաշառք տալու ցանկացած մեխանիզմի և խստորեն վերահսկելու է դա»,- հայտարարեց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/25/Osipyan/2773986]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր