211652_close_icon
views-count29063 դիտում article-date 11:50 16-11-2014

Արտակարգ դեպք Երևանում. գայլերն արդեն ներխուժում են մայրաքաղաք. ո՞վ է ձեռք մեկնելու հաշմանդամ ազատամարտիկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում Ղափանցյան փողոցի թիվ 16 տան բնակիչ, 56-ամյա Սամվել Փափազյանը , ով տևական ժամանակ փորձում էր զբաղվել ֆերմերային գործունեությամբ, առավոտյան իր տան հարևանությամբ կառուցած գոմում ականատես է եղել ոչխարների և ուլերի սպանդի: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գայլը կամ գայլերը հոշոտել են 40 ոչխարի և 7 այծերի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Փափազյանը հայտնեց, որ ոչխարների ու այծերի մեծ մասը մայրացու էին և օրեր անց պետք է ծնեին: Մի քանի հարևաններ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ Սամվելը նախկին ազատամարտիկ է և 2-րդ կարգի հաշմանդամ: Բանկերից մեկից վարկ էր վերցրել և ներդրել այն ֆերմերային գործունեության մեջ, սակայն այսօր փաստի առաջ է կանգնած: Մինչ այս պահը դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արաբկիրի հրշեջ-փրկարարները, սակայն նրանք այստեղ անելիք չունեն: Դեպքի մասին տեղեկացվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ով արդեն ժամանում է նշված վայր, որպեսզի տեղում ծանոթանա դեպքի մանրամասներին և հնարավորի սահմաններում օգնության ձեռք մեկնի հաշմանդամ ազատամարտիկին: Բնակիչներին ավելի շատ անհագստացնում է այն փաստը, որ գայլերն արդեն իրենց սև գործն անում են Երևանի արվարձաններում և եթե պատկան մարմինները դրա դեմը չառնեն՝ «գելերին շառ չկա, մեկել տեսար՝ մտան Ազգային ժողով»: *** 12:50 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ նշված վայր ժամանեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հ. Անտոնյանը, ով տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո՝ խոստացավ, որ վարչական շրջանի ղեկավարությունը հաշմանդամ ազատամարտիկին անօգնական չի թողնի և հայտնեց նաև, որ մինչ դրամական օգնություն ցուցաբերելը՝ իր կողմից 10 ոչխար կտա տուժած քաղաքացուն: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր