211652_close_icon
views-count1995 դիտում article-date 00:23 17-11-2014

Զինդանի որդին իր նորամուտն է նշել «Ռեալ»-ի երկրորդ թիմի կազմում

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, 1998 թվականի աշխարհի չեմպիոն Զինեդին Զիդանի ավագ որդին՝ Էնցո Զիդանը իր նորամուտն է նշել Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի կազմում, որը գլխավորում է նրա հայրը: 19-ամյա կիսապաշտպանը «Կոնկենսե»-ի հետ խաղում փոխարինման է դուրս եկել 88-րդ րոպեին: Հարկ է նշել, որ «Ռեալ»-ի երկրորդ թիմը՝ «Կաստիլյա»-ն հանդես է գալիս իսպանական թվով երրորդ դիվիզիոնում՝Սեգունդա Բ-ում: Այս հաղթանակից հետո «Կաստիլյա»-ն շարունակեց 7 խաղից բաղկացած անպարտելի հանդիպումների շարքը և մրցաշարային աղյուսակում բարձրացավ 6-րդ տեղ:

Նմանատիպ նյութեր