211652_close_icon

Պոդոլսկին իր կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում

views-count1422 դիտում article-date 14:12 17-11-2014
Գերմանիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին հայտնվել է իտալական «Նապոլի»-ի հետաքրքրության շրջանակում, տեղեկացնում է Football Italia-ն: Նեապոլիտանական ակումբում 2014 թվականի աշխարհի չեմպիոնին ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը: Գործարքը կարող է կայանալ ձմռանը: Նախկինում հայտնի է դարձել, որ Պոդոլսկին պատրաստ է հեռանալ անգլիական ակումբից, քանի որ զրկված է մշտական խաղային պրակտիկայից: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում գերմանացի խաղացողը 4 խաղ է անցկացրել, ևս 3 խաղ անցկացրել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և մեկ գոլ է խփել:

Նմանատիպ նյութեր