211652_close_icon
views-count1504 դիտում article-date 09:55 17-11-2014

ԱՄՆ-ն դիտորդական թռիչքներ կիրականացնի Ռուսաստանի տարածքի վրայով

Ամերիկյան ինքնաթիռները պատրաստվում են «Բաց երկինք» միջազգային պայմանագրի շրջանակում դիտորդական թռիչքներ կատարել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքի վրայով: Այս մասին հայտնել է ՌԴ Միջուկային վտանգի նվազեցման ազգային կենտրոնի ղեկավար Սերգեյ Զաբելլոն: Թռիչքները կիրականացվեն նոյեմբերի 17-22-ը ՕC-135B ինքնաթիռներով: «Բաց երկնքի մասին» պայմանագիրը կնքվել է 1992 թվականին: Այն ստորագրել է 34 պետություն:

Նմանատիպ նյութեր