905 դիտում
09:28 18-11-2014
Ռուսաստանը շարունակում է Վրաստանի հանդեպ իր ապակառուցողական քաղաքականությունը. Ղարիբաշվիլի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խստորեն քննադատել է Ռուսաստանի իշխանություններին՝ ասելով, որ Ռուսաստանը չի դադարեցնում Վրաստանի հանդեպ որդեգրած իր ապակառուցողական քաղաքականությունը, հաղորդում է Georgia Online-ը:
«Ես մտահոգված եմ նրանով, որ չնայած մեր կառուցողական մոտեցմանը, Ռուսաստանը Աբխազիայի անեքսիային հասնելու նպատակով, ինչու չէ, նաև՝ Ցխինվալիի շրջանի, շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը Վրաստանի հանդեպ: Մենք վստահ ենք, որ օկուպացված տարածքները մնալու են ՆԱՏՕ-ի արտակարգ իրավիճակների հարերով ցուցակի մեջ»,-ասել է Վրաստանի վարչապետը և հավելել, որ Վրաստանը պատրաստ է արդյունավետ կերպով իրականացնելու ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության փաթեթը, որն ընդունվել է Ուելսում կայացած գագաթաժողովին:
Նմանատիպ նյութեր
1285 դիտում
11:27 03-02-2014
Օկուպացված տարածքները Ռուսաստանի և Վրաստանի միջև երկխոսության հիմնական թեման պետք է լինի. Ղարիբաշվիլի
2242 դիտում
18:56 04-02-2014
Վրաստանն ունի ամբիցիաներ դառնալ Եվրոպայի լիիրավ անդամ. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի
1371 դիտում
11:13 11-11-2014
Վրաստանի բանակը չի միջամտի քաղաքական հարցերին. Իրակլի Ղարիբաշվիլի
Այս բաժնից
610 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
712 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
973 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով