211652_close_icon
views-count1531 դիտում article-date 16:43 18-11-2014

20-ամյա զինծառայողը ծառայակցին «խոզ» է անվանել՝ ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը

20-ամյա Գեւորգ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պարտադիր զինծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տ. Ասատրյանի հետ միասին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբում պահակատան ճաշարանում, Տ. Ասատրյանին անվանել է «խոզ»՝ անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողությանը հանձնելը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արթիկի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր