12822 դիտում
17:17 24-02-2016
Զինծառայող Գեւորգը հիվանդասենյակում ծեծել է Դավիթին, վերջինս էլ ստորացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը
21-ամյա Գևորգ Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ԼՂՀ ՊԲ Ն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային զորամասի <<Թերապևտիկ>> բաժանմունքի թիվ 11 հիվանդասենյակում, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում վիճաբանել է ՀՀ ՊՆ Ն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Դ.Տոնոյանի հետ, որի ընթացքում խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, բռնի գործողություններ է կատարել Դ.Տոնոյանի նկատմամբ` աջ ձեռքի բռունցքով հարվածել է նրա դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով:
21-ամյա Դավիթ Տոնոյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հիվանդասենյակում վիճաբանել է ԼՂՀ ՊԲ 34153 զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գ.Ղարիբյանի հետ, որի ընթացքում վիրավորանք է հասցրել վերջինիս, այն է` քաշքշել, հրել և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Գ.Ղարիբյանի հասցեին` անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Դավիթի Տոնոյանի դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով:
Նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդահանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
3748 դիտում
17:13 23-03-2016
Մովսեսը ստորացրել է ծառայակից ընկերոջ պատիվն ու արժանապատվությունը եւ ոչ միայն
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»