15778 դիտում
12:24 22-01-2016
19-ամյա ժամկետային զինծառայող Դավիթը ստորացրել է պետին՝ պատիվն ու արժանապատվությունը, պետն էլ իր հերթին ծեծի է ենթարկել զինծառայողին
19-ամյա Դավիթ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող, համապատասխան հրամանով ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված Հակոբասար կոչվող մարտական հենակետում` որպես դիտորդ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված վիճաբանել ու սեռական բնույթի հայհոյանք է տվել իր նկատմամբ պետ հանդիսացող, նույն հենակետի ավագ՝ կրտսեր սերժանտ Լադիկ Պեպանյանի հասցեին` անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով: Լադիկ Պեպանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, համապատասխան հրամանով ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված Հակոբասար կոչվող մարտական հենակետում` որպես հհնակետի ավագ, գետնատնակի հարակից տարածքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված վիճաբանության մեջ է մտել իր նկատմամբ ստորադաս` ժամկետային զինծառայող Դավիթ Մինասյանի հետ և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ` բռունցքով հարվածել է դեմքին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով:
Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Բերդի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
12822 դիտում
17:17 24-02-2016
Զինծառայող Գեւորգը հիվանդասենյակում ծեծել է Դավիթին, վերջինս էլ ստորացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը
3748 դիտում
17:13 23-03-2016
Մովսեսը ստորացրել է ծառայակից ընկերոջ պատիվն ու արժանապատվությունը եւ ոչ միայն
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»