211652_close_icon
views-count1036 դիտում article-date 14:21 19-11-2014

Դի Մարիան վնասվածք է ստացել Պորտուգալիայի դեմ խաղում

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան Պորտուգալիայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղի ժամանակ Նանիի հետ բախման արդյունքում վնասվածք է ստացել: Չնայած դրան «Մանչեթեր Յունայթեդ»-ի խաղացողը շարունակել է հանդիպումը և փոխարինվել է 61-րդ րոպեին: «Չեմ կարծում, որ վնասվածք լուրջ է: Այո, այնտեղ կոպիտ բախում տեղի ունեցավ: Ներկայումս դժվար է որևէ ախտորոշում տալ: Պետք է սպասել բուժզննման արդյունքներին: Բայց կրկնում եմ, որ վնասվածքը դժվար թե լուրջ լինի»,- նշել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն:

Նմանատիպ նյութեր