211652_close_icon
views-count2492 դիտում article-date 14:58 28-01-2015

Ֆաբրեգասը վնասվածք է ստացել «Լիվերպուլ»-ի դեմ խաղում

«Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը վնասվածք է ստացել Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլում «Լիվերպուլ»-ի հետ կայացած խաղի ժամանակ: Ֆուտբոլիստըվնասվածք է ստացել երկրորդ խաղակեսի սկզբնամասում, երբ սահանկում կատարելուց հետո պատահաբար բախվել է իր թիմակից Ջոն Թերիին: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը չի կարողացել շարունակել հանդիպումը և փոխարինվել է: Ֆուտբոլիստի վնասվածքի լրջության աստիճանը հայտնի կդառնա բուժզննումից հետո:

Նմանատիպ նյութեր