211652_close_icon
views-count1248 դիտում article-date 15:28 19-11-2014

Ասիական միության հետ կապերի ակտիվացումն այլընտրանք չէ Արևմուտքի հետ կապերին. Լավրով

Ասիական միության հետ կապերի ակտիվացումը չի կարող այլընտրանք լինել Արևմուտքի հետ կապերին: Այսօր Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նիստում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Ria Novosti-ն: Խոսելով ուկրաինական ճգնաժամից՝ Լավրովը նշել է, որ այն հետևանք է արևմտյան պետությունների սխալ վարած քաղաքականության: «Վերջին 25 տարիներին Արևմուտքը սեփական անվտանգության ապահովման հաշվին վարում է քաղաքականություն՝ ի վնաս այլ պետությունների անվտանգության և նրանց կողմից վերահսկվող աշխարհաքաղաքական տիրույթերի»,-ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: Լավրովը մեղադրել է նաև Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին՝ շեշտելով, որ նա հրաժարվեց Մինսկի գործընթացից և Ժնևյան ձևաչափին վերադառնալու փորձ է անում, այն է՝ ներկա պահին Մինսկում ստորագրված փաստաթղթերի, արձանագրությունների և հուշագրի արդիականությունը հարցականի տակ դնելու փորձերն ընդունվում են նրանց կողմից, ովքեր կցանկանային այս ողջ գործընթացը այնպիսի ձևաչափում հայտնվեր, որում Դոնեցկի և Լուգանսկի ռեժիմները ներկայացված չեն լինի:

Նմանատիպ նյութեր