211652_close_icon

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի համար մահապատիժ են պահանջել

views-count1898 դիտում article-date 10:04 20-11-2014
Եգիպտոսի դատախազությունը մահապատիժ է պահանջել երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության այլ անդամների համար, հաղորդում է Associated Presse-ը: Մեղադրող կողմը դատական նիստում հայտարարել է, որ Մուրսին և նրա կողմնակիցները Մուրսիի 1-ամյա ղեկավարման ժամանակ արտասահմանյան հետախուզություններին, այդ թվում՝ իրանական, փոխանցել են գաղտնի փաստաթղթեր: Հիեցնենք, որ Մուհամեդ Մուրսին, «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդ Մուհամմեդ Բադին և ևս 24 մարդ մեղադրվում են Եգիպտոսն ապակայունացնելու մեջ: Անձամբ Մուրսին իր մեղքը չի ընդունել և ծրագրում է նոյեմբերի 26-ին կայանալիք դատական նիստում ամեն գնով պաշտպանվել:

Նմանատիպ նյութեր