211652_close_icon
views-count1181 դիտում article-date 11:53 20-11-2014

Բարեկամի տնից գողացել է նրա բջջային հեռախոսը

Նոյեմբերի 18-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 1969 թ. ծնված Կարեն Մ.-ն նոյեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Տարոն 2 ՔՇՀ, 3 82 շենքի հարևանությամբ գտնվող, 1946 թ. ծնված Սերոժ Ն.-ին պատկանող տնակից գողացել է վերջինիս բջջային հեռախոսը: Կարեն Մ.-ն բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն, որ նոյեմբերի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, գնացել է իր բարեկամ Սերոժ Ն.-ի տնակ և այնտեղից գողացել վերջինիս պատկանող 30.000 դրամ արժողության բջջային հեռախոսը, որն այնուհետև 20.000 դրամով վաճառել է անծանոթ քաղաքացու: Սերոժ Ն.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր