211652_close_icon
views-count1607 դիտում article-date 17:48 13-11-2014

Կինը օգտվելով ծանոթի հարբած լինելու հանգամանքից՝ գողացել է նրա բջջային հեռախոսը

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Դրոյի փողոցի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Մադլենա Ս.-ին: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Դրոյի փողոցի սկզբնամասում գտնվող այգում, օգտվելով իր ծանոթ՝ 1965 թ. ծնված Գառնիկ Պ.-ի հարբած լինելու հանգամանքից, գողացել է նրա գրպանից ընկած բջջային հեռախոսը: Գողության մասին տուժողը ոստիկանություն չէր հայտնել: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր