1059 դիտում
12:16 20-11-2014
Ավտոտնակից գողացել են 150 կգ պղնձի ջարդոն
Նոյեմբերի 17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնից Թումանյանի բաժին նյութեր են ստացվել նոյեմբերի 16-ին գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված Վոլոդյա Գ.-ի, Դավիթ Բ.-ի, Վահե Պ.-ի, Արթուր Շ.-ի և Գարիկ Ք.-ի կողմից «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքում վաճառելու նպատակով, Ալավերդի քաղաքից պղնձի ջարդոն տեղափոխելու վերաբերյալ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 18-ին, ժամը 14.30-ին, պարզվել է, որ նոյեմբերի 15-ի գիշերը 1991 թ. ծնված Դավիթ Բ.-ն և 1993 թ. ծնված Արթուր Շ.-ն, կախովի փականը կոտրելով, Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի թիվ 2/4 շենքի բակում գտնվող, 1972 թ. ծնված Արման Գ.-ին պատկանող ավտոտնակից գողացել են շուրջ 150 կգ պղնձի ջարդոն:
Արման Գ.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել:
Նոյեմբերի 18-ին նա նշվածի մասին տվել է հաղորդում: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Նմանատիպ նյութեր
899 դիտում
13:07 08-02-2014
Փամփուշտներ` ավտոտնակից
Այս բաժնից
631 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
829 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1573 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն