211652_close_icon
views-count1706 դիտում article-date 09:29 14-06-2016

Գյուղնախարարությունը ոչ թե Կատաֆալկա, այլ ավտոբուսի կմախք կկրճատի, որը գրանցել էր որպես մետաղի ջարդոն. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.««Գյուղատնտեսության նախարարը կկրճատի 1982 թվականի Կատաֆալկա» վերնագրով armtimes.com-ը կիրակի օրը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ծառայողական ավտոմեքենաների կրճատման վերաբերյալ կայքին ուղարկած հարցման պատասխանը։ Նախարարը նշել էր, որ ՀՀ կառավարություն ներկայացվել է առաջարկություն կրճատել նաև նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններին, ՊՈԱԿ-ներին, բաժնետիրական ընկերություններին և պետական հիմնարկներին պատկանող թվով 769 ծառայողական ավտոմեքենաներից 134-ը։ Նախարարության տրամադրած ցանկում ամենազարհուրելի կրճատումը նախատեսված էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում։ Այստեղ պատրաստվում էին կրճատել 1982 թվականի արտադրության Կատաֆալկա (հուղարկավորության մեքենա)։ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից armtimes.com-ին երեկ տեղեկացրին, որ իրականում սխալմամբ է մեքենաների ցանկում գրվել «Կատաֆալկա», դրա փոխարեն պետք է ավտոբուսի կմախք լիներ։ Իսկ թե ինչ մակնիշի ավտոբուս է եղել դա, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում չեն կարողացել պարզել, միայն նշեցին, որ ավտոբուսի կմախքը գտնվում է «Հայջրմուղկոյուղու» Ստեփանավանի տեղամասի տարածքում։ Մեր հարցին որքա՞ն գումար է հատկացվել այս կմախքի պահպանման, ապահովագրման և տեխզննման համար, ընկերությունից պատասխանեցին, որ ավտոբուսի կմախքն իրենք ընդունել են որպես մետաղի ջարդոն և հետևաբար պահպանման կամ ապահովագրական ծախսեր չեն արել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր