1002 դիտում
14:29 20-11-2014
Հայաստանի և Եթովպիայի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
Ս. թ. նոյեմբերի 20-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Եթովպիայի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսեին:
Ողջունելով հյուրին, նախարարը նշել է, որ մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը միջպետական մակարդակով հարաբերություններ հաստատելու առաջին քայլն է և հույս հայտնել, որ մշակույթը փոխհամագործակցության ճանապարհ կբացի նաև այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այն ուղղությունները, որով պետք է ընթանա հայ-եթովպիական մշակութային հարաբերությունները: Նախարար Հ. Պողոսյանը Եթովպիայի իր գործընկերոջը 2015 թվականին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու «Մշակութային քաղաքականություն: Քաղաքականություն մշակույթի համար» խորագրով համաժողովին, ինչպես նաև նախանշելու և քննարկելու համատեղ ծրագրերը:
Այնուհետև, ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում Եթովպիայի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսեն:
Համաձայնագրի ստորագրումը իրավական հիմքեր կստեղծի մշակույթի բնագավառում համագործակցություն հաստատելու և երկու երկրների միջև փոխճանաչելիություն ապահովելու համար:
Նշված համաձայնագրով հնարավորություն կտրվի երկու կողմերի մշակութային կազմակերպություններին ուղիղ կապեր հաստատել, մշակել բազմաբովանդակ ծրագրեր, հանդես գալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով:
Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի թատրոնի, կինոյի, գրադարանների, թանգարանների, մշակութային արժեքների պահպանության, ժողովրդական արվեստի և մշակույթի այլ բնագավառներում համագործակցության հաստատման և զարգացման համար: Կողմերը կխրախուսեն նաև թատրոնի, գրադարանի և արխիվի միջև տեղեկատվության և մասնագետների փոխանակմանը:
Նմանատիպ նյութեր
1536 դիտում
20:32 18-11-2015
Ստորագրվել է Հայաստանի և Լատվիայի մշակույթի նախարարությունների միջև առաջիկա տարիների համագործակցության ծրագիր
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»