211652_close_icon
views-count2312 դիտում article-date 14:55 20-11-2014

Վանաձորցի երիտասարդը դանակահարել է իրեն ուսով պատահաբար դիպած անցորդին, իսկ կարաոկե-բարում ընկերուհու հետ գտնվելու ընթացքում մեծ «դեբոշ» է սարքել

Սլավիկ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 04.05.2012թ-ին, ժամը 22.30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տ. Մեծ պողոտայի 10 շենքի մոտակայքում եղբոր՝ Ահարոն Մխիթարյանի հետ քայլելիս միմյանց ուսով բախվելու պատճառով վիճաբանել է նույն պողոտայով քայլող Տիգրան Սիմոնյանի, Մամիկոն Սիմոնյանի և Տիգրան Գրիգորյանի հետ, որի ընթացքում նախապես իր մոտ սուր ծակող-կտրող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել Մամիկոն Սիմոնյանին և հեռացել դեպքի վայրից: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարանից: Բացի այդ, Ս. Մխիթարյանը 2012 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 20-ի սահմաններում իր ընկերուհի Մելինե Սուքիասյանի հետ գնացել է Վանաձոր քաղաքի Բաթումի 9ա հասցեում գործող «Բելլիսիմո» ռեստորանային համալիրի կարաոկե-բար, որտեղ վերջինիս հետ խմել է «Գյումրի» տեսակի գարեջուր: Ժամը 21:30-ի սահմաններում դուրս է եկել կարաոկե-բարի միջանցք, որտեղ կարաոկե-բարի հաճախորդ Լուսինե Ֆահրադյանը խնդրել է փակել սրահի մուտքի դուռը, որպեսզի երաժշտության ձայնը չխանգարի իր հեռախոսային խոսակցությանը, սակայն Սլավիկ Մխիթարյանը դրանից խիստ զայրացել է և Լուսինե Ֆահրադյանի հասցեին տվել բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ, որից հետո վերադարձել է կարաոկե-բարի սրահ: Երբ Լ. Ֆահրադյանը վերադարձել է սրահ և Սլավիկ Սխիթարյանից պահանջել, որպեսզի վերջինս իր պահվածքի համար ներողություն խնդրի, Սլավիկ Սխիթարյանը, դրանից ավելի զայրանալով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հաճախորդների և հիշյալ կարաոկե-բարի աշխատակիցների նկատմամբ, տևական ժամանակ ինչպես ներկաների հասցեին, այնպես էլ անորոշ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, սեղանի վրա առկա իրեր՝ բաժակներ և շշեր է նետել հաճախորդների ուղղությամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ դիտավորությամբ վնասել է հիշյալ համալիրին պատկանող գույքը: Իսկ երբ ցանկացել է բաժակով հարվածել Լուսինե Ֆահրադյանին, նրան խանգարել է մյուս հաճախորդ Մարի Կիրակոսյանը: Սլավիկ Սխիթարյանը ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին` նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս: Այնուհետև Ս. Մխիթարյանի խուլիգանական գործողությունները դադարեցնելու նպատակով ռեստորանային համալիրի մենեջեր Կարեն Դոդոռյանը պարզաբանումներ ստանալու նպատակով նրան դուրս է հրավիրել համալիրի տարածքից, որից հետո Վանաձոր քաղաքի Բանյոյի փողոցի 8-րդ շենքի մոտակայքում Սլավիկ Մխիթարյանն իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել Կարեն Դոդոռյանի մարմնի տարբեր մասերին, նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս և դիմել փախուստի: Նախաքննության ժամանակ գործով տուժողներ Մամիկոն Սիմոնյանի և Կարեն Դոդոռյանի նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Սակայն պաշտպանի համար կասկած է հարուցել տուժող Կարեն Դոդոռյանին պատճառած մարմնական վնասվածքների բնույթի և ծանրության աստիճանի վերաբերյալ տրված եզրակացությունը, հետևաբար կրկնակի փորձաքննություն է պահանջել, որպեսզի պարզվի տուժող Կարեն Դոդոռյանին պատճառված մարմնական վնասվածքների բնույթը, վաղեմությունը, պատճառման մեխանիզմը և ծանրության աստիճանը: Դատարանը որոշում է կայացրել նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:

Նմանատիպ նյութեր