826 դիտում
20:35 20-11-2014
Առաջնությունը կանցնի համառ և դիտարժան պայքարում. Էդուարդ Միքայելյան
Նոյեմբերի 22-ին մեկնարկում է ՀՀ ֆուտզալի 2014/2015 թթ. առաջնությունը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Էդուարդ Միքայելյանը խոսեց առաջնության անցկացման հետ կապված մանրամասների վերաբերյալ:
[b]- Պրն. Միքայելյան, մի փոքր պատմեք ՀՀ ֆուտզալի 2014/2015 թթ. առաջնության մրցակարգի վերաբերյալ:[/b]
- Առաջնությունն անցկացվելու է շրջանաձև մրցակարգով և բաղկացած է լինելու 4 շրջաններից: Այս տարի խաղալու ենք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Առաջնությունը վերսկսվելու է փետրվարին և ավարտվելու է մայիսին: Այս անգամ առաջնությանը կմասնակցեն 6 թիմեր՝ «Երևան ԱյԹի», «Մռավ», «ՀՊՏՀ» «Հրազդան ֆզ» «Գյումրի» «Թալգրիգ»:
[b]- Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ նախորդ առաջնության համեմատ այս տարի ավելի շատ թիմեր են մասնակցում առաջնությանը:[/b]
- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ՀՖՖ ֆուտզալի և կանանց բաժանմունքը, ՀՖՖ ֆուտզալի և կանանց կոմիտեն, Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչը մեծ աշխատանք են տարել այդ ուղղությամբ՝ խոսելով թիմերի ղեկավարների հետ, ներկայացնելով այն հեռանկարները, որ թիմերը կարող են ունենալ՝ մասնակցելով առաջնությանը:
[b]- Խոսքը միայն ֆինանսակա՞ն կողմի մասին է:[/b]
- Ոչ միայն: Թիմերում կան ֆուտբոլիստներ, որոնք աչքի ընկնելու դեպքում կարող են հրավիրվել հավաքական, քանի որ այն դեռ վերջնականորեն ձևավորված չէ: Բնականաբար, ֆինանսական կողմը նույնպես կարևոր է: Առաջնության մասնակցության անդամավճարն ընդամենը 110000 դրամ է յուրաքանչյուր թիմի համար, մինչդեռ առաջնության ավարտից հետո չեմպիոնը պարգևատրվելու է 6 միլիոն դրամով, երկրորդ տեղ զբաղեցրած թիմը՝ 2, իսկ երրորդ տեղ զբաղեցրած թիմը՝ 1 միլիոն դրամով:
[b]- Ի՞նչ սպասելիքներ կան այս տարվա առաջնությունից:[/b]
- Իմ կարծիքով, այս տարվա առաջնությունը լինելու է ավելի դիտարժան և անցնելու է համառ պայքարում, որովհետև հավաքականի մի շարք անդամներ հիմա խաղալու են տարբեր թիմերում և ապահովելու են ուժեղ մրցակցություն: Բացի այդ, նոր թիմերից, մասնավորապես, ՀՊՏՀ թիմը, որն առայժմ չունի հավաքականում խաղացող ֆուտբոլիստներ, արդեն ապացուցել է, որ մարտունակ թիմ է՝ մասնակցելով միջազգային մրցաշարի: Նրանք արդեն հիմա չեն թաքցնում, որ իրենց խնդիրը չեմպիոն դառնալն է: Թիմի գլխավոր մարզիչը Կարեն Միքայելյանն է, որը նախկին ճանաչված ֆուտբոլիստ է:
[b]- Ի՞նչ կասեք մյուս թիմերի մասին:[/b]
- Առայժմ դժվար է ինչ-որ կոնկրետ բան ասել «Երևան ԱյԹի» և «Մռավ» թիմերի մասին, չնայած այդ թիմերի կազմերում նույնպես հավաքվել են խոստումնալից ֆուտբոլիստներ: Բնականաբար, Վանաձորի «Թալգրիգը», ինչպես միշտ լինելու է չեմպիոնության հավակնորդներից մեկը: Ուրախալի է, որ Գյումրին և Հրազդանը նույնպես ունեն իրենց ներկայացուցիչները մեր առաջնությունում:
Նմանատիպ նյութեր
1751 դիտում
22:05 30-12-2014
«Ռեալ»-ը ավելի դիտարժան խաղ է ցուցադրում, քան «Բավարիա»-ն. Մետցելդեր
16064 դիտում
23:14 20-05-2017
Լեւոն Ջուլֆալակյան. Հուսով եմ, 2018 թվականից ըմբշամարտը նորից դիտարժան մարզաձեւ կդառնա
6661 դիտում
20:36 01-08-2018
Վարուժան Սուքիասյան. Միանգամից կարող եմ ասել, որ ֆուտբոլասերը դիտարժան ֆուտբոլ կտեսնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2332 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2995 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2506 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում