38683 դիտում
10:36 21-11-2014
Մահվան ելքով վրաերթ՝ Փարաքարի «Գայի պոստի» հարևանությամբ. հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Մայրաքաղաքային փողոցում (Փարաքարի Գայի պոստի հարևանությամբ) Երևանի բնակիչ, 24-ամյա Հայկ Սողոմոնյանը իր վարած Opel մակնիշի 34 MD 881 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակչուհի, 50-ամյա Գայանե Մանուկյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով, տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի գլխավորությամբ, ում կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մադի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու նրա սթափության աստիճանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+