211652_close_icon

Րաֆֆի Հովհաննիսյանը հակիրճ, բայց աղմկոտ հայտարարությամբ հանդես եկավ՝ խորհուրդ տալով «մաչոիզմն» օգտագործել օտարի դեմ

views-count3855 դիտում article-date 12:48 21-11-2014
Մենք ասել ենք՝ միացյալ հրապարակ, միացյալ օրակարգ։ Եվ շատ գոհ ենք, որ կայացել է, եւ այն արժեք է: Սակայն հրապարակի հարթակը դեռեւս միասնական չէ։ Չկա վերջնական համաձայնություն շարժման հուշագրի եւ հրապարակային գործունեության վերաբերյալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաեւ իր զարմանքը հայտնեց մեր ժողովրդի անկոտրուն կամքի հետ կապված՝ ընդգծելով. «Հրաշալի է, որ մեր ժողովուրդն այսքան հուսախաբություններից հետո դեռ պատրաստ է գալ հրապարակ»: Միաժամանակ հորդորեց, որպեսզի մաչոիզմը օտարի դեմ օգտագործենք, սակայն «չակերտներ չբացեց» եւ չպատասխանեց լրագրողների հարցերին՝ խոստանալով դա անել դեկտեմբերի 5-ին: Այդ օրը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում հավաք է հրավիրվելու։

Նմանատիպ նյութեր