211652_close_icon
views-count3346 դիտում article-date 16:18 21-11-2014

17 տարվա ազատազրկման դատապարտված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու պատիժը Վերաքննիչ դատարանը չփոխեց

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդու՝ Վահե Ղուկասյանի դատավճիռը, ով Արտյոմ Կարապետյանի՝ «Շեկոյի» սպանության համար դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատարանից: Դատարանից փոխանցեցին, որ նրանք նաեւ Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորություն ունեն: Մինչեւ այդ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով դատավճռին, ասել էր. «Բոլորս էլ կողմ ենք, որ նմանատիպ արարքները պետք է պատժվեն եւ զգան, որ օրենքը գերակայում է մեր երկրում: Երբ օրենքը միայն այս ազգանվան վրա է անդրադառնում, դա էլ լավ բան չի: 7 վկա դատարանում կանգնում ասում է, որ առաջինը Վահե Ղուկասյանին են կրակել: Նա հետո է գնացել, զենք վերցրել, կրակել, բայց դա հիմք չեն ընդունում՝ ասելով, թե առաջին ցուցմունքներն են իրենց պետք: Հետո՝ այն տղան, որ առաջին ցուցմունքով ասում է, թե 2 ժամ հետո իջնելով մեքենայից՝ խանութի մոտ նոր կրակոցի ձայն է լսել: Իսկ 1 ամիս հետո նոր ցուցմունք է տալիս եւ ասում, թե՝ չէ, ես մեքենայի մեջ էի: Այդ երեխայի առաջին ցուցմունքը հիմք չեն ընդունում, իսկ նրանց առաջին ցուցմունքն են ընդունում: Այսինքն` այս 1 տարվա դատավարությունը առոչինչ էր, եթե նման վճիռ պետք է ընդունեին այդքան քննություններից հետո: Հայաստանում նման բան լսե՞լ էիք»: Վարդան Ղուկասյանի խոսքով՝ ամբողջ քաղաքը եւ մարզը զարմացած է այդ վճռից: «Բոլորս էլ կողմ ենք, որ նմանատիպ արարքները պետք է պատժվեն եւ զգան, որ օրենքը գերակայում է մեր երկրում: Բայց, երբ օրենքը միայն այս ազգանվան վրա է անդրադառնում, դա էլ լավ բան չէ»,- նշել էր նա: Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկելու, ասել էր . «Կապրենք, կտեսնենք, վերեւն Աստված կա»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2013թ. ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի 54Բ շենքի մոտից փոխհրաձգության հետեւանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինս հիվանդանոցում մահացել էր: Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ Շեկոյի վրա ինքն է կրակել:

Նմանատիպ նյութեր