211652_close_icon
views-count13895 դիտում article-date 12:19 23-11-2014

Ավտովթար՝ Երեւանում. «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Nissan-ն ու Opel-ը. Opel-ի վարորդին «փոխել» են. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 11:00-ի սահմաններում Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երեւանի բնակիչ, 26-ամյա Հովհաննես Շարամբեյանի վարած Nissan մակնիշի 24 ՍՏ 293 համարանիշի եւ Երեւանի բնակիչ 50-ամյա Գրիգոր Սաֆարյանի վարած Opel մակնիշի 35 ՍD 044 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Opel-ի ուղեւոր, 48-ամյա Հովհաննես Խաչատրյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Գեւորգ Չարխիֆալակյանի գլխավորությամբ: Տեղում են նաեւ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկային ծառայության աշխատակիցները: Արդեն 40 րոպե է՝ սպասում են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանին: Իսկ քննիչի ուշացման պատճառը կայանում է նրանում, որ եթե նախկինում քննիչները վթարի վայր էին ժամանում ՃՈ աշխատակիցների հետ, ապա հիմա վթարի վայր են ժամանում իրենց տրանսպորտային միջոցով, ինչի համար էլ ուշանում են դեպքի վայր ժամանելուց, քանզի շատ դեպքերում հայտնվում են խցանումների մեջ: Իսկ մեր որոշ «վայ»-վարորդներ էլ ճանապարհ չեն տալիս ՃՈ, հրշեջ, շտապօգնության լուսաձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցներին, ուր մնաց թե՝ ճանապարհ տան մեծն քննիչին: Օպերատիվորեն ժամանել են «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածները իրեն ասել են, որ Opel-ի վարորդը ուրիշ մարդ է եղել, որը վթարից հետո հեռացել է դեպքի վայրից: Նախնական տվյալներով NISSAN մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 600.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 48.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր