949 դիտում
10:52 24-11-2014
Բակո Սահակյանը ԱՄՆ-ում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2014»-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին Լոս Անջելես քաղաքում մասնակցել է <<Հեռուստամարաթոն-2014>>-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը եւ հանդես եկել ելույթով:
Նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախի կյանքին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, կարեւորել Սփյուռքի հետ համագործակցությունը:
Խոսելով <<Հեռուստամարաթոն-2014>>-ի հիմնական նպատակը հանդիսացող Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման մասին՝ երկրի ղեկավարն այն բնութագրել է որպես Արցախի եւ ողջ հայ ժողովրդի համար ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական առանցքային նշանակություն ունեցող ծրագիր:
Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար բարերար Ջերալդ Թրփանջյանին հանձնել է <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշան:
Արցախյան կողմից միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
1865 դիտում
17:00 28-08-2014
Բակո Սահակյանը մասնակցել է ԵԿՄ-ի ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը
1978 դիտում
13:14 10-11-2019
Բակո Սահակյանը մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կազմակերպած գալա-միջոցառմանը
1505 դիտում
10:53 14-11-2015
Բակո Սահակյանը մասնակցել է «Արցախյան օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակներում կազմակերպված տոնական համերգին
Այս բաժնից
724 դիտում
20:14 23-10-2024
Կազանում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը
727 դիտում
20:00 23-10-2024
Թուրքական երկու խոշոր ավիաընկերություններ չեղարկել են դեպի Իրան բոլոր թռիչքները
934 դիտում
19:44 23-10-2024
Անկարայում զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր